ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լավ հնարավորություններ

Լավ հնարավորություններ
15.09.2017 | 12:19

Ռումինիայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է մինչև 8, 10, 12, 14, 16 և18 տարեկան տղաների ու աղջիկների միջև: Եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու հնարավորություն են պահպանում տասնութ և տասնվեց տարեկանների կատեգորիայում մրցակցող Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, ովքեր համապատասխանաբար 6 ու 6,5 միավորով երրորդ հորիզոնականում են:

Աղջիկների մրցավեճում տասնութամյա Սոնա Ասատրյանը 6,5 միավորով առաջին հորիզոնականում է, նույնքան միավոր ունեցող տասնվեցամյա Աննա Սարգսյանը (մրցում է իր տարիքային խմբի ներկայացուցիչների հետ)՝ երկրորդ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ